ԲԵՆԻՏԵՍ. «ԿԱՐԵՒՈՐԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է»
- 20 сент. 2015 г.
- 1 мин. чтения

«Գրանադայի» դեմ խաղից հետո «Բառնաբեուի» մամուլի սենյակում Ռաֆայել Բենիտեսը խոսում էր Նավասի փայլուն խաղի ու մարզադաշտից սուլոցների մասին:
Սուլոցների մասին.
«Գիտեինք, որ կարող է բարդ ստացվել «Գրանադայի» հետ: Այդպես էլ եղավ: Շատ էինք գնդակ կորցնում` թույլ տալով մրցակցին հակագրոհներ կազմակերպել: Մեր մոտ նույնպես կային հնարավորություններ: ՄԵնք հաղթեցինք, սակայն չկար այն վստահությունը, որին սովորել էինք վերջին խաղերում: Այս խաղը պետք է դաս հանդեսանա մեր համար»:
5 չոր հանդիպումների մասին.
«Ես կդասեի ավելի շատ գոլ խփել, սակայն պետք չէ «Գրանադային» թերագնահատել: Ռեկորդներ խփել «Ռեալում» շատ դժվար է, սակայն անցակացնել 5 չոր հանդիպումներ մրցաշրջանի սկզբում իսկապես մեծ բան է: Դա ամբողջ թիմի ու մասնավորապես Նավասի աշխատանք է»
Լուկաս Վասկեսի մասին.
«Չեմ ցանկանում առանձին ֆուտբոլիստների մասին խոսել: Լուկասը մեր թիմի մի մասն էր: Եթե ֆուտբոլիստը դուրս է եկել խաղադաշտ, ապա նա վաստակել է այդ իրավունքը: Բոլոր ֆուտբոլիստները պետք է իրենց ուժերը թողնեն մարզադաշտում, իսկ եթե դա չլինի, ապա կխաղան մյուսները:Ես գոհ եմ բոլոր ֆուտբոլիստների աշխատանքից, սակայն կարող են խաղադաշտ դուրս գալ միայն 11 խաղացողներ: Լուկասը այսօր մեզ դինամիկա ավելացրեց»:
Խեսեի մասին.
«Իմ ասածները Վասկեսի մասին չի կարելի Խեսեի դեմ օգտագործել: Այո, այսօր լավ խաղացին Վասկեսն ու Չերիշևը, բայց դա չի նշանակում, որ ես չեմ վստահում Խեսեին»:


Комментарии