
Ռաֆայել Բենիտես

Ռաֆայել «Ռաֆա» Բենիտես Մաուդես[1](իսպ.՝ Rafael Benitez Maudez, 1960 թ. ապրիլի 16, Մադրիդ), իսպանացի նախկին ֆուտբոլստ, մարզիչ։ Այժմ գլխավորում է իսպանական «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը։ [2][3]։ Ժամանակին գլխավորել է«Վալյադոլիդ», «Օսասունա», «Էստրեմադուրա», «Տեներիֆե», «Վալենսիա», «Լիվերպուլ», միլանյան «Ինտեր»,լոդոնյան «Չելսի» և իտալական «Նապոլի» ակումբները։
«Վալենսիայի» պատմության մեջ ամենահաջողակ մարզիչն է, որը կարողացել է ակումբի ղեկավարման 3 տարիների ընթացքում 2 անգամ չեմպիոն դառնալ և 1 անգամ նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը։ Մեկն է այն երեք մարզիչներից (որոնց թվում են Բոբ Փեյսլին և Ժոզե Մոուրինյոն), որոնց հաջողվել է նվաճել ՈւԵՖԱ-ի գավաթը, ապա հաջորդ մրցաշրջանում հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նա եղել է«Լիվերպուլի» երկրորդը մարզիչը (Ջո Ֆեգանից հետո), որը կարողացել է հաղթանակով ավարտել Չեմպիոնների լիգան ակումբի ղեկավարման առաջին իսկ մրցաշրջանում։
2013 թ. Բենիտեսը դարձավ Եվրոպայի լիգայի երկակի մրցանակակիր՝ նվաճելով տիտղոսը լոնդոնյան «Չելսիի» հետ
